Դեպի վեր

Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

12/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։

Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև «SECUPLUS» մակնիշի անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։

Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։

Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաև ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը և հսկողության վիճակը։

Քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։ 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն