Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

13/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները:

Դեսպան Լազարոթոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ներկայացրել Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը:

Ռուստամ Բադասյանը, ողջունել է Շվեյցարիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և դեսպանի հետ քննարկել իրավական համագործակցության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն