Թվարկված են հոդվածները, որոնց դեպքում բռնագանձման համար ուսումնասիրություն կարող է սկսվել. Ռուստամ Բադասյանը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագծի մասին

04/03/2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներայացրեց կառավարության կողմից ներկայացված՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է թույլատրել բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:«Ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը կարող է հերքվել պատասախանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ»,-ասաց նախարարը և նշեց, որ նախագիծը տարբեր դսրևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր:«Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ»,-ասաց նախարարը:Ինչ վերաբերում է այն հարցադրումներին, թե արդյոք սա կարող է վերաբերվել սովորական քաղաքացիներին, որոնք պաշտոնատար անձ չեն եղել, նախարարը նշեց, որ եթե կարճ պատասխան, ապա՝ ոչ: «Հստակ թվարկված են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք կարող են ազդակ հանդիսանալ քաղաքացիական բռնագանձման համար ուսումնասիրությունը սկսելու համար: Դրանք հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, լինելու են նաև քրեական ենթամշակույթին վերաբերող հոդվածները, և մի քանի այլ հոդված, որի մասին համաձայնություն կա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանել: Այս շրջանակից դուրս որևէ մեկը չի կարող հայտնվել օրենքի կարգավորման դաշտում՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձի անունով արհեստականորեն ձևակերպվել է գույք»,-ասաց նա:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: