Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը շնորհավորում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

21/06/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, շնորհավորում է առողջապահական համակարգի սիրելի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և իր խորին երախտագիտությունը հայտնում հատկապես ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին՝ ովքեր, աշխատելով քրեակատարողական հիմնարկներում, բարձր պահելով մասնագիտական պատիվը՝ անմնացորդ նվիրումով են կատարում իրենց աշխատանքային պարտականությունները՝ հատկապես երկրի համար այս դժվարին օրերին։

Ձեր անտրտունջ աշխատանքի և նույնիսկ ինքնազոհության շնորհիվ, վտանգելով սեփական առողջությունը՝ շարունակում եք մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու բարեխիղճ աշխատանքով կանխել ՔԿՀ-ներում՝  մարդկությանը պատուհասած նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը։

Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհակալ ենք Ձեր կատարած վիթխարի աշխատանքի համար և վստահ, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում:
     Կրկին շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ քաջառողջություն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն