Դեպի վեր

Համակարգչային լսարան` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

27/07/2012

ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերով հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացվեց համակարգչային լսարան, որի կահավորումն իրականացրել է արդարադատության նախարարությունը, իսկ համակարգիչները տրամադրել է Հայաստանի երկտասարդական հիմնադրամը: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի փոխանցմամբ համակարգչային լսարանում դատապարտյալների համար կկազմակրեպվեն հատուկ դասընթացներ և կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ այս լսարանը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող քաղաքացիներին չկտրվել ընթացող զարգացումներից։ «Այսօր առանց համակարգչի դժվար է պատկերացնել կյանքը, և մեր նպատակն է անազատության մեջ գտնվող մարդկանց համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու, դրանք զարգացնելու հնարավորություն ընձեռել։ Նրանք դուրս են գալու քրեակատարողական հիմնարկից, և չպետք է հետ մնան մեր կյանքի զարգացումներից»,- նշեց Կ. Ավագյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ դատապարտյալների շրջանում մի շարք ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բացի այդ, կհամալրվի քրեակատարողական հիմնարկի 800 կտոր գիրք ունեցող գրադարանային ֆոնդը։
Համակարգչային ծրագրերը դասավանդելու են ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները։
Ի դեպ այս տարվա ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ևս դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան բացվեց: Ծրագիրը շարունակական է, համակարգիչներով հագեցած և համապատասխան կահավորում ունեցող լսարաններ բացվելու են նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում, առաջիկյում հերթը «Սևան» քրեակատարողական հիմնարկինն է:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն