Դեպի վեր

Պարզաբանում

27/07/2012

«Իրավունք» օրաթերթի հուլիսի 27-ի համարում զետեղված «Ազատազրկվածները չջրազրկվեցի՞ն» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա»:
Նախ հայտնենք, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գործում է երեք քրեակատարողական հիմնարկ. «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն»:
Պարզաբանենք, որ հուլիսի 23-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում խափանվել էր ջրամղիչ շարժիչը, ինչն արագ վերանորոգվել է, ջրամատակարարումը` վերականգնվել:
Մյուս քրեակատարողական հիմնարկներում ջրազրկման խնդիրներ չեն եղել:
 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն