Դեպի վեր

Հանդիպում փոխգործակցության շրջանակներում

07/08/2012

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցավ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը և աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը:
Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության օրենսդրությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև օրենսդրական էլեկտրոնային բազա ստեղծելու հարցում ԼՂՀ արդարադատության նախարարությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև կադրերի վերապատրաստման հարցում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն