Դեպի վեր

Անկախության հռչակագիրը 22 տարեկան է

23/08/2012

Ճիշտ 22 տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին:

Անկախության Հռչակագիրը դարձավ խորհրդանիշ ու մասունք, այնքանով, որ դեռևս խորհրդային տարիներին ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Այսօր, անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, շնորհավորելով կառավարության նիստի բոլոր մասնակիցներին տոնի կապակցությամբ, նրանց նվիրեց նաև Հռչակագրի՝ գեղարվեստական ձևավորմամբ մեկական օրինակ:

Արդարադատության նախարարությունը շնորհավորում է նաև բոլոր նրանց, ում համար թանկ են անկախ պետականությունը, Հայաստանի ապագան ինքնուրույն ու արժանապատիվ որոշելու կամքը և ունակությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն