Դեպի վեր

Հանրային քննարկմանն են ներկայացվում նոր նախագծեր

24/08/2012

Հարգելի՛ այցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման են ներկայացվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Առաջարկությունների ու մեկնաբանությունների համար դիտեք կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժինը: Մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն