Դեպի վեր

Հրայր Թովմասյանը մեկնել է Մինսկ

19/09/2012 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպումներ փորձագետների հետ, որի նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը: Մինսկում նախարար Հրայր Թովմասյանն ու նրա տեղակալ Արամ Օրբելյանը ծանոթանալու են նաև Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը: Նախանշված է նաև «Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարությունների միջև դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն