Դեպի վեր

Հաղորդագրություն

26/09/2012

Հարգելի քաղաքացիներ,

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվեց մեկ պատուհանի սկզբունքը և ՀՀ քաղաքացիները, մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների և ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն ստացան: Մինչ օրս, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պատշաճ մակարդակով և անթերի կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում անհատ ձեռնարկատերերի հաշվառման, մինչ այս անխափան գործող ծրագիրը: Ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ, արդյունքների մասին ձեզ անմիջապես տեղյակ կպահվի լրատվամիջոցների միջոցով:
Հայցում եմ ձեր ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն