Ավարտվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող առաջին խմբի քննությունը

20/10/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 20-ին ժամը 10:05-ին սկսվել և 12:05-ին ավարտվել է  նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող առաջին խմբի քննությունը: 26 թեկնածուներից քննությանը մասնակցել է 24-ը. երկուսը չեն ներկայացել:  

 Քննության ավարտից անմիջապես հետո դիմորդների ներկայությամբ ստուգվել են աշխատանքները և ներկայացվել նախնական արդյունքները: /Կից ներկայացվում են մասնակիցների ցանկը, քննության արդյունքներն ու հարցաշարը՝ ճիշտ պատասխաններով/:

ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկություն ապահովելու նպատակով, քաղաքացիներին քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռել:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում՝ հարցազրույցն է նախարարի հետ:     

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը և հարցաշարը նախապես ուղարկվել էր դիմորդներին, ինչպես նաև հրապարակվել էր ՀՀ ԱՆ պաշտոնական կայքէջում: 

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող երկրորդ խմբի քննությունը կսկսվի հոկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: