«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բռնկված հրդեհը մարվել է

23/10/2012

   Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:26-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրատիվ տարածքի դատարկ սենյակներից մեկում, ըստ նախնական վարկածի` հոսանքի տատանման հետևանքով, բռնկվել են հոսանքի մալուխները: Ժամը 11:33-ին ժամանել է  հրշեջների մարտական երկու հաշվարկ:  Հրդեհն անմիջապես մարվել է: Այրվել է շինության տանիքը` 12 քմ: Տուժածներ չկան:

 

 

 

                                                                                                         ՀՀ ԱՆ ՔԿՎ       

                                                                                          հանրային կապերի բաժին