ՀՀ արդարադատության նախարարության կայքը մեծ առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը. ԽԱՊԿ

04/12/2012

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը պետական կայքերի  մշտադիտարկում է անցկացրել, ըստ այդմ`  ՀՀ արդարադատության նախարարության կայքը էական  առաջընթաց է գրանցել ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:  2011 թվականի տվյալներով` ՀՀ ԱՆ կայքը զբաղեցնում  էր 22 –րդ հորիզոնականը:  Հետազոտության նպատակը պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելն է:                                              

 

Մոնիտորինգի համար ՀՀ օրենսդրության մեջ որպես հիմնական ուղենիշ են ծառայել սահմանադրական դրույթները, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը` պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից, ինչպես նաեւ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հարաբերություններն այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե որքանով է հաջողվում լուծել այս խնդիրները պետական կայքերի միջոցով:                                                                          

   

Չնայած ՀՀ արդարադատության նախարարության կայքի բարելավմանը՝ Կոմիտեն նշել է նաև կայքի բացթողումները՝ ՛՛ ՀՀ ԱՆ կայքում բացակայում են խորհրդատվական, խորհրդակցական եւ կոլեգիալ բաժինների, ինչպես նաեւ համազգային ծրագրերի, ստուգումների վերաբերյալ տվյալները՛՛:                                 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է շտկումներ կատարել կայքում, հաշվի են առնվում ոչ միայն  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» առաջարկներն ու դիտողությունները, այլ նաև վերացվում են սեփական ուժերով  անցկացրած դիտարկումների արդյունքում բացահայտված  թերություններն ու բացթողումները: