Դեպի վեր

«Վանաձոր» ՔԿՀ-ից խմբակային փախուստի փորձ է կանխվել

07/12/2012

 Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:

  ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:

  Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ: Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն