Դեպի վեր

Նշանակված է ծառայողական քննություն

13/12/2012

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը  հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:

 

Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:

 

Տեղեկացնում  ենք, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:  Արդյունքների մասին կտեղեկացնենք քննությունն ավարտելուց հետո: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն