«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից առգրավվել է «SUBUTEX» տեսակի դեղահաբ

21/12/2012

 Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:

 Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին