Փորձել է յուրահատուկ հոտով կանաչ զանգված մտցնել «Նուբարաշեն» ՔԿՀ

28/12/2012

   Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Ն. Հ.-ի հանձնուքի ստուգմամբ ծխախոտի տուփից հայտնաբերել և առգրավել են 4.8 գրամ քաշով 6 գլանակ` թութունի հետ խառնած յուրահատուկ հոտով կանաչ զանգված:

 Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին