Նախարարը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել

30/01/2013

 Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե  իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր  Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ  նախաձեռնությամբ հանդես չի եկել:

 Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի  դեմ, ուստի անտրամաբանական է, որ  Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի  մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: Ակնհայտ է, որ  նամակի հեղինակի կամ հեղինակների  նպատակը  ընտրական գործընթացը վարկաբեկելն է:

 Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե  տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և  ում կողմից է նման հանձնարարություն ստացել, / եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է/ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: