Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել. Panorama.am

07/02/2013

Արդարադատության նախարարությունը Panorama.am-ի խնդրանքով պարզաբանում է, թե ինչ օրենսդրական ընթացակարգեր պետք է անցնեն այն իրավական ակտերը, որոնք ենթադրում են ՀՀ հողատարածքների վարձակալություն մեկ այլ պետությանը: Հարցերը նախարարությանը Panorama.am-ն ուղղել էր Սյունիքի արոտավայրերը հարևանին Իրանին վարձակալության հանձնելու առնչությամբ:

-Ըստ ՀՀ օրենսդրության, մարզպետարանը, համայնքի ավագանին, մասնավորը կամ անհատ քաղաքացին իրավունք ունե՞ն առանց ՀՀ կառավարության համաձայնության մի քանի տարով ուրիշ պետության վարձակալության հանձնել մարզի տարածքում գտնվող համայնքին պատկանող հողատարածքները:

-Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «2. Հողային հարաբերությունների սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք: Շարունակությունն այստեղ: