ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման

20/02/2013

Հարգելի գործընկերներ,

 Սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 10.00-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կանցկացվեն հանրային քննարկումներ` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ:

Շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին խնդրվում է նախապես հաստատել հանրային քննարկումներին իրենց մասնակցությունը հետևյալ հասցեով՝ narine.solomonyan@moj.am կամ 380384 հեռախոսահամարով: 

 

Հարգանքով,

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

միջազգային իրավական հարաբերությունների վարչություն