Հաշվետվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2012 թ. բարեփոխումների ընթացքի և գործունեության արդյունքների վերաբերյալ

28/06/2013

ՀՀ արդարադատության նախարարությունը, որդեգրելով բաց և թափանցիկ աշխատաոճի սկզբունքը, այս հաշվետվության միջոցով հանրությանն է ներկայացնում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության դեռևս առկա խնդիրները, նախատեսվող քայլերն ու իրականացվող լուծումները, իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման և մեկ պատուհանի սկզբունքի կիրառման արդյունքում գրանցված առաջընթացը, Գործակալության կողմից կատարված աշխատանքը, ձեռքբերումներն ու գործունեության արդյունավետության  բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը:

Կից ներկայացվում է նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների   /ՍՊԸ/ գրանցման վերաբերյալ վիճակագրական տվյալներն` անգլերեն թարգմանությամբ