Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ

22/01/2014

 «2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խումբ»:

 Ահավասիկ՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր…

 Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար:  Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար: Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…
 Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերների ջանքերով, կգա այն օրը, երբ հերոսության կարիք չենք ունենա…

 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

 

Լուսանկարը՝ Photolure.am-ի