«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին. Արմենպրես

17/05/2014

 ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` մոտ 400 դատապարտյալների համար նախատեսված առաջին մասնաշենք, որը պատրաստվում է բացմանը: Լրագրողնրի հետ զրույցում նախարարը նշեց, որ ՔԿ հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին, ամեն ինչ կարվի մյուս մասնաշենքերն այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնելու համար: «Համակարգը գերբեռնված է, եւ կարծում եմ` այս հիմնարկի բացումը բավականին կթեթեւացնի համակարգի վիճակը: Փորձ է կատարվում եվրոպական չափանիշին մոտեցնել ՔԿ հիմնարկների պայմանները, որպեսզի դատապարտյալների իրավունքները եւ կենցաղային պայմանները առավելագույնը բարելավված լինեն, համապատասխավեն եվրոպական չափանիշներին եւ Խոշտանգումերի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի պարտադիր պահանջներին, որին մեր երկիրն արդեն քանի տարի հետեւողկանորեն հետեւում է: Հայաստանը ջանքեր է գործադրում բոլոր պահանջներին լիարժեք բավարարող ՔԿ հիմնարկ ունենալ: Այդ առումով` «Արմավիր» ՔԿ հիմնարկի բացումը լուրջ առաջընաց կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: