Նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը

09/06/2014

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ԵՄ պատվիրակության ղեկավարության հետ քննարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Կողմերն ընդգծել են այդ ծրագրերի կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և արդարադատության առավել արդյունավետ համակարգ ձևավորելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել այդ ծրագրերի հետագա իրականացման ուղղությամբ: