Դեպի վեր

09/07/2018

Հաշվետվություն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով 2018 թվականի առաջին կիսամյակում նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ

Միջոցառում 25.

Մշակել «Կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծ  

Հաշվետվություն

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվել է ՀՀ կառավարություն:  Հարկ է նշել, որ Նախագիծը 2017թ. հունիսի 1-ին դրվել է հանրային քննարկման` e-draft.am կայքում[1]: Միաժամանակ, պետք է ընդգծել, որ Նախագծի մշակման շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանրային քննարկումներ՝ կրոնական կազմակերպությունների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում, վերջիններիս կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ նախագծի տեքստի վերաբերյալ:

Ներկայումս Նախագիծը լրամշակվում է՝ հիմք ընդունելով «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված համատեղ կարծիքը: Լրամշակումը ենթադրում է կատարել Նախագծերի էական փոփոխություններ, ինչպես նաև իրականացնել հանրային քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

 

 

 

Միջոցառում 43.

Իրականացնել վերա­պատրաստում անչափա­հասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց համար

Հաշվետվություն

Անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց վերապատրաստման ուղղությամբ 2018թ-ի մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է 5-օրյա դասընթաց պրոբացիայի ծառայողների համար:  Ընդհանուր  առմամբ, վերապատրաստմանը մասնակցել են 44 ծառայողներ: 

Միջոցառում 54.

Կատարել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարա­գրության արձանա­գրության բողոքարկման ողջամիտ ժամկետ

 

Հաշվետվություն

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով բողոքարկման համար նախատեսվում է 10-օրյա ժամկետ: Հաշվի առնելով գործնական դժվարությունները, որոնք առաջանում են սեփականատիրոջ համար իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս՝ անհրաժեշտ է այնպիսի ժամկետ սահմանել, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել 2018 թվականի ապրիլի 9-ին և ընդունվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 19-ի նիստում: Այժմ նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը[2]:

 


[1] https://www.e-draft.am/projects/246

 

[2] http://parliament.am/draft_history.php?id=9860

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն