31/07/2020

Տիգրան Հովհաննիսյանին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 31-ի N 297-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 297-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«31» ՀՈՒԼԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի         N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 28-ի N 4 որոշման եզրակացությունը և  Տ. Հովհաննիսյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Տիգրան Հովհաննեսի Հովհաննիսյանին 2020 թվականի հուլիսի 31-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր: