13/08/2020

Սասուն Սերժիկի Մեսրոպյանին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի օգոստոսի 12-ի N 871-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 871 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «12» ՕԳՈՍՏՈՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՍԱՍՈՒՆ ՍԵՐԺԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 11-ի եզրակացությունը և Ս. Մեսրոպյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սասուն Սերժիկի Մեսրոպյանին 2020 թվականի օգոստոսի 13-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-4) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ս. Մեսրոպյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-2) Զոհրակ Ստեփանի Ղազարյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար