Դեպի վեր

13/04/2006

ՀՀ կառավարության որոշումը քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական եվ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 572-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) քրեակատարողական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) որ քրեակատարողական ծառայությունում ծառայության մեջ գտնվող և զենք կրող քրեակատարողական ծառայողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 6
Երևան


 


 Հավելված N 1
ՀՀ կառավարության  2006 թվականի 
ապրիլի 13-ի N  572-Ն որոշման

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

NN
ը/կ

Ծառայության բնույթը

Մասնագիտությունը

1. Ֆինանսական, հաշվապահական հաշվառման աշխատանքներ տնտեսագիտություն, տեսական տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, համաշխարհային տնտեսագիտություն, ազգային տնտեսագիտություն,  ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն, շուկայաբանություն
2. Կենցաղային ապահովում քաղաքային շինարարություն և տնտեսություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր, էլեկտրամեխանիկա, ճարտարապետություն, շենքերի նախագծում, տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, էլեկտրակայաններ, կիրառական գեոդեզիա, քաղաքային կադաստր, անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, մեքենաշինության տեխնոլոգիա
3. Պետական գնումներ իրավագիտություն, տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն, առևտուր, ստանդարտացում և սերտիֆիկացում, բիզնեսի կազմակերպում, կառավարում
4. Կալանավորվածների և դատապարտյալների հաշվառում իրավագիտություն
5. Իրավական, միջազգային հարաբերություններ, կազմվերլուծական աշխատանքներ  իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ
6. Բժշկական սպասարկում  բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն, բուժական գործ` զինված ուժերում
7. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ (միայն գլխավոր մասնագետներ) իրավագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, փիլիսոփայություն, պատմաբանություն, սոցիալական մանկավարժություն 
8. Այլընտրանքային պատիժների կատարում իրավագիտություն, սոցիալական աշխատանք
9. Սույն ցանկի 1-8 կետերում չընդգրկված բնույթի ծառայություններ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտություն
            
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
   

 Հավելված N 2
ՀՀ կառավարության  2006 թվականի 
ապրիլի 13-ի N  572-Ն որոշման

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(Հավելվածը փոփ. 01.12.11 N 1691-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն