26/10/2006

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին


«Վավերացնում եմ»
 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1561-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 8
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումների գործունեության կարգը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս:

 

II. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

2. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ՝ դատապարտյալ) բնակության վայրի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` բաժանմունքը (այսուհետ՝ բաժանմունք): Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:

3. Տուգանք նշանակելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատապարտյալի մասին բաժանմունքի ծառայողը կազմում է անձնական գործ (ձև N 1) և լրացնում հաշվառման քարտ (ձև N 2):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատիժը կատարելու համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

4. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող հիմնարկը կամ մարմինը բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:

5. Օրենքով սահմանված կարգով դատավճիռը փոփոխվելու դեպքում դատապարտյալի անձնական գործին կցվում են`

ա) վճռաբեկ դատարանի որոշման պատճենը,

բ) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու դեպքում` համապատասխան դատական ակտի պատճենը,

գ) տուգանքի վճարման ժամկետի սահմանման կամ տուգանքի մաս առ մաս վճարման մասին դատարանի որոշման պատճենը:

6. Դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:

7. Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման անդորրագիրը 7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայացվելու դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան` դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:

8. Տուգանքը տարաժամկետելու կամ հետաձգելու դեպքում յուրաքանչյուր անգամ սահմանված ժամկետում և չափով դատապարտյալի կողմից վճարված տուգանքի անդորրագիրը 7-օրյա ժամկետում չներկայացվելու կամ դատարանի կողմից սահմանված ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում բաժանմունքի պետը կատարում է սույն կարգի 6-րդ կետում նշված գործողությունը:

Միջնորդություն ներկայացնելիս հաշվի է առնվում տուգանքի վճարված մասը:

9. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո դատապարտյալի պահանջով բաժանմունքի ծառայողը նրան տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և դրա մասին հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանում (այսուհետ` ոստիկանություն):

10. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

III. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

11. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատժի, ինչպես նաև հիմնական պատիժը կրելուց հետո` որպես լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:

Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:

12. Դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո եռօրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

13. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժն ի կատար ածող հիմնարկը կամ մարմինը պատժից ազատելիս (իսկ այն դեպքում, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, հիմնական պատիժը կատարող հիմնարկը` հիմնական պատժից ազատելիս) բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:

14. Օրենքով սահմանված կարգով դատավճիռը փոփոխվելու դեպքում դատապարտյալի անձնական գործին կցվում են սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

15. Դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է ուղարկում դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:

16. Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, դատապարտյալի իրավունքները և պարտականությունները, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):

7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր բաժանմունք ներկայանալու մասին (ձև N 5): Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիրը կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունները կատարելուց հետո բաժանմունքի ծառայողը դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին կամ իրավասու մարմիններ կամ կազմակերպություններ է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին (ձև N 6):

18. Բաժանմունքի ծառայողը դատապարտյալից պահանջում է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից տեղեկանք ներկայացնել զբաղեցրած պաշտոնի մասին, նոր աշխատանքի անցնելու դեպքում` 5-օրյա ժամկետում աշխատավայրից բերել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին, չաշխատելու դեպքում` յուրաքանչյուր ամիս դրա մասին բաժանմունք ներկայացնել իր ստորագրությամբ գրավոր հայտարարություն:

19. Դատապարտյալի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը կատարում է սույն կարգի 17-րդ կետում նշված գործողությունները:

20. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել դատապարտյալի աշխատավայր՝ դատավճռի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով: Այդ մասին կազմվում է արձանագրություն:

21. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց ծառայողները, առևտրային կամ այլ կազմակերպություններ չեն կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման պահանջները, ապա բաժանմունքն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմիններին:

22. Դատապարտյալի, պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում բաժանմունքի ծառայողը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը և ծանուցում ծառայության ընթացքում տվյալ պատժի կատարումը շարունակելու մասին: Ծանուցման մեջ նշվում է դատապարտյալի կրած պատժի ժամկետը և պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:

Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո պատժի ժամկետը չի ավարտվել, ապա բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով:

23. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժից ազատելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին: Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և դրա մասին հայտնում է ոստիկանություն:

24. Դատարանի դատավճռով նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժից ազատելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

IV. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

25. Հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումն ապահովում է դատապարտված անձի բնակության վայրի բաժանմունքը:

Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:

26. Հանրային աշխատանքներ նշանակելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը հանրային աշխատանքների դատապարտված յուրաքանչյուր անձի (այսուհետ՝ դատապարտյալ) մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):

Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող հիմնարկը կամ մարմինը բաժանմունք է ուղարկում դատարանի դատավճռի կամ որոշման պատճենը և 7-օրյա ժամկետում բաժանմունք ներկայանալու մասին դատապարտյալի ստորագրությունը:

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

27. Օրենքով սահմանված կարգով դատական ակտը փոփոխվելու դեպքում բաժանմունքը դատապարտյալի անձնական գործին կցում է սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

28. Դատարանի դատական ակտի պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո բաժանմունքի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է ուղարկում դատարան` պատիժն ի կատար ածելու մասին:

29. Դատապարտյալը պարտավոր է բաժանմունք ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում: Բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր (ձև N 5) բաժանմունք ներկայանալու մասին:

Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, դատապարտյալի իրավունքները և պարտականությունները, պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):

Բաժանմունքի ծառայողը ծանուցագրով դատապարտյալին պարտավորեցնում է ժամանակացույցն ստանալուց հետո ներկայանալ աշխատավայրի վարչակազմ: Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիր կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:

30. Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու նպատակով բաժանմունքը հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերը որոշելու նպատակով համագործակցում է ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց հետ կարող են կնքվել համապատասխան պայմանագրեր: Ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվում է բաժանմունքին: Բաժանմունքը ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման վայրերի հայտի հիման վրա դատապարտյալին ծանուցմամբ (ձև N 6) ուղեգրում է հանրային աշխատանքների կատարման համապատասխան վայր:

Բաժանմունքը, ստանալով առաջարկված հանրային աշխատանքների կատարման վայրերի մասին համապատասխան տեղեկատվությունը, այն համադրում է իր որոշած վայրերի հետ և կազմում հանրային աշխատանքների կատարման վայրերի ընդհանուր ցանկ, որը կարող է պարբերաբար վերանայվել:

31. Ցանկում ընդգրկված կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ բաժանմունքը գրավոր համաձայնեցնում է հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցը (ձև N 7)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի պահանջները: Ժամանակացույցի մեկական օրինակ կազմվում է բաժանմունքի, աշխատավայրի վարչակազմի և դատապարտյալի համար:

32. Դատապարտյալը ներգրավվում է հանրային աշխատանքներում և նշանակված պատիժը կատարվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

33. Հաշվառման ներկայանալուց հետո դատապարտյալին կարող է հնարավորություն տրվել ընտրություն կատարել հանրային աշխատանքների կատարման վայրերի միջև: Հանրային աշխատանքների կատարման վայրը բաժանմունքի կողմից որոշելու դեպքում նկատի են առնվում դատապարտյալի բնակության վայրին մոտ տեղակայված լինելու հանգամանքը և դատապարտյալի մասնագիտությունը:

34. Հանրային աշխատանքների կատարման վայրը որոշելուց հետո դատապարտյալին ստորագրությամբ հանձնվում է համապատասխան կազմակերպության հետ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված կարգով համաձայնեցված ժամանակացույցով սահմանված աշխատաժամերը, որոնք պարտադիր են դատապարտյալի համար:

35. Սույն կարգի 29-րդ և 33-րդ կետերում սահմանված գործողությունները կատարելուց հետո բաժանմունքի ծառայողը 3-օրյա ժամկետում տվյալ կազմակերպության վարչակազմ է ուղարկում ծանուցում պատիժը կատարելու մասին (ձև N 6)` կցելով ժամանակացույցը:

36. Բաժանմունքի ծառայողը պարբերաբար այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատապարտյալի կողմից պատիժը կրելու մասին տեղեկատվություն (այդ թվում` ժամանակացույցի մեջ ներառված տեղեկատվությունը) կամ պարզաբանումներ ստանալու համար: Այդ մասին կազմվում է արձանագրություն: Բաժանմունքի ծառայողը, հաշվի առնելով այցելության ընթացքում հայտնաբերված տվյալները, կարող է դատապարտյալից կամ աշխատավայրի վարչակազմից պահանջել հետ վերադարձնել ժամանակացույցի իրենց օրինակը: Այդ ժամանակահատվածում վարչակազմի կողմից երկու օրինակից կազմվում է արձանագրություն դատապարտյալի աշխատանքի մասին, որոնցից մեկը տրվում է դատապարտյալին: Դատապարտյալի աշխատած ժամերը ներառվում են ժամանակացույցի մեջ:

Եթե պատժի ժամկետի ավարտից հետո դատապարտյալը և աշխատավայրի վարչակազմը չեն ուղարկում ժամանակացույցի իրենց օրինակները, ապա բաժանմունքն իրավունք ունի պահանջելու դրանք:

37. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու կամ պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու դեպքերում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան նրան պատժից ազատելու մասին: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի հղիության կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքը ստանձնելու դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումը հետաձգելու մասին:

Միջնորդությանը կցվում են համապատասխան փաստերը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

38. Դատապարտյալի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է բաժանմունքի պետը:

Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր հիմունքներով:

Բաժանմունքի պետը կասեցումը վերացնելու մասին ընդունում է համապատասխան որոշում:

(38-րդ կետը խմբ. 29.11.07 N 1395-Ն)

39. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում բաժանմունքի ծառայողը 10 օրվա ընթացքում դատապարտյալին ծանուցագրով (ձև N 5) հրավիրում է բաժանմունք, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ բաժանմունքի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն:

40. Պատիժը կրելու կարգի ու պայմանների խախտումներ են համարվում`

ա) բաժանմունքի ծանուցագիրն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում աշխատավայր չներկայանալը.

բ) ծանուցվելու դեպքում առանց հարգելի պատճառների սահմանված ժամկետում բաժանմունք չներկայանալը:

41. Հարգելի պատճառների բացակայության դեպքում բաժանմունքի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 8):

42. Հանրային աշխատանքների ձևով պատժից չարամտորեն խուսափող դատապարտյալի մասին բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքներն օրենքով սահմանված կարգով այլ պատժատեսակով փոխարինելու մասին:

Միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի կողմից համապատասխան խախտման կատարումը վկայող փաստեր: Միջնորդությանը կարող է կցվել նաև բնութագիր դատապարտյալի աշխատանքի վայրից:

43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված միջնորդությունը դատարան է ուղարկվում համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 15 օրվա ընթացքում, որից հետո բաժանմունքի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալին և նրա աշխատավայրի վարչակազմին:

44. Միջնորդությունը սահմանված կարգով դատարան ներկայացնելիս պատիժը կրելու ընթացքը չի կասեցվում:

45. Դատարանի կողմից հանրային աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելը մերժելու դեպքում նոր միջնորդություն կարող է ներկայացվել դատապարտյալի կողմից` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ցանկացած նոր խախտում կատարելու դեպքում:

46. Դատապարտյալի պատժից ազատվելուց հետո բաժանմունքի ծառայողը աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների ավարտի մասին: Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատժից ազատվելու մասին (ձև N 3) և այդ մասին հայտնում ոստիկանություն:

47. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

V. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

48. Պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:

Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:

49. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

50. Դատապարտյալի բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը նրա անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից առնվազն ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):

7-օրյա ժամկետում բաժանմունք չներկայանալու դեպքում դատապարտյալին ուղարկվում է ծանուցագիր (ձև N 5) բաժանմունք ներկայանալու մասին: Յուրաքանչյուր հաջորդ ծանուցագիր կարող է ուղարկվել ոչ շուտ, քան նախորդ ծանուցագրից 7 օր անց:

51. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը:

Դատապարտյալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս բաժանմունքը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը և զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը:

Զորամասի հրամանատարությունը դատապարտյալին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է բաժանմունքին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:

Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով:

52. Այն դատապարտյալների մասին, որոնց վրա դատարանը դրել է պարտականություններ՝ կապված ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ վեներական հիվանդություններից բուժման կուրս անցնելու հետ, բաժանմունքի ծառայողը հաղորդում է ուղարկում առողջապահության համապատասխան մարմիններ:

Դատապարտյալի համար այլ պարտականություններ սահմանված լինելու դեպքում բաժանմունքի ծառայողն այդ մասին հաղորդում է ուղարկում համապատասխան մարմին:

53. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել համապատասխան հիմնարկներ՝ դատավճռի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով: Այդ մասին կազմվում է արձանագրություն:

54. Բաժանմունքի ծառայողները դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում են ուղարկում ոստիկանություն (ձև N 9):

55. Փորձաշրջանի ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով: Դատապարտյալի վարքագծի, ինչպես նաև դատարանի կողմից դատապարտյալի վրա դրված պարտականությունների կատարման կամ սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով բաժանմունքի ծառայողներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր, դատապարտյալից պահանջելու ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայացնել սույն կարգի 52-րդ կետում նշված մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները:

56. Դատապարտյալի կողմից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև սահմանված կարգով ծանուցվելուց հետո բաժանմունք չներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը 10 օրվա ընթացքում դատապարտյալին ծանուցագրով (ձև N 5) հրավիրում է բաժանմունք, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունն ստորագրությամբ ծանոթացվում է դատապարտյալին:

Հարգելի պատճառների բացակայության դեպքում նրան գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 10), որի կապակցությամբ բաժանմունքի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունն ստորագրությամբ ծանոթացվում է դատապարտյալին:

57. Այն դեպքում, երբ բաժանմունքն անհրաժեշտ է համարում ուժեղացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը, բաժանմունքի պետը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան նրա վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:

58. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև երկու և ավելի անգամ բաժանմունք չներկայանալու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելիս, միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին:

Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր դատապարտյալի աշխատանքի կամ ուսման, ինչպես նաև բնակության վայրերից:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք (ձև N 3) և այդ մասին հայտնում ոստիկանություն:

59. Դատարանի դատավճռով նշանակված պատժից ազատվելուց հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

VI. ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

60. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց նկատմամբ վերահսկողությունը, որոնց վրա դատարանը դրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ, իրականացվում է սույն կարգի V գլխով սահմանված կարգով:

 

VII. ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ

 

61. Դատապարտյալ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է պատժի կրման հետաձգում (այսուհետ` դատապարտյալ), նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը:

Բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տվյալ գործով դատավճիռ կամ որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատական տարածքի բաժանմունքը:

62. Պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում բաժանմունքի ծառայողը դատապարտյալի մասին կազմում է անձնական գործ (ձև N 1):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

63. Դատապարտյալի՝ բաժանմունք ներկայանալու դեպքում բաժանմունքի ծառայողը նրա անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), դատապարտյալին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից առնվազն ամիսը մեկ անգամ բաժանմունք ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին դատապարտյալից վերցվում է ստորագրություն (ձև N 4):

64. Բաժանմունքի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո հաղորդում է ուղարկում ոստիկանություն (ձև N 9):

65. Դատապարտյալին հաշվառման վերցնելու մասին կարող են տեղեկացվել նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

66. Դատապարտյալին աշխատանքի տեղավորելու դեպքում բաժանմունքի ծառայողը ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ (ձև N 6): Բաժանմունքն աշխատանք ունեցող դատապարտյալներից կարող է պահանջել տեղեկանք` աշխատանքի վայրից:

67. Բաժանմունքի ծառայողները կարող են այցելել դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Պարզաբանումներ ստանալու համար բաժանմունքի ծառայողը դատապարտյալին կարող է կանչել բաժանմունք, բայց ոչ ավելի, քան 2 շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների խախտման յուրաքանչյուր փաստով:

68. Եթե դատապարտյալը խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա բաժանմունքի ծառայողը համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 10 օրվա ընթացքում դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին (ձև N 10):

69. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո դատապարտյալը շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ կատարել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին:

Միջնորդագրին կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատարանի որոշման պատճենը, դատապարտյալի կողմից երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելու մասին վկայող նյութերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ երեխայից պաշտոնապես հրաժարվելը վկայող համապատասխան փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

70. Երեխայի 3 տարին լրանալու կամ նրա մահվան դեպքում բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին:

71. Պատժի կրումը հետաձգված դատապարտյալները հաշվառումից հանվում են պատժի կրման հետաձգման ժամկետի ավարտից հետո` բաժանմունքի պետի որոշմամբ:

Պատժի կրման հետաձգման ժամկետի ավարտից հետո դատապարտյալի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

72. Օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժի կրումը հետաձգված դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բաժանմունքը` սույն կարգի VII բաժնով սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

73. Դատապարտյալը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`

ա) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում, եթե դատապարտյալի վրա դատարանի կողմից դրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պարտականություններ` պատժի չկրած մասի ժամկետը լրանալիս, իսկ տուգանքի դեպքում` գումարն ամբողջությամբ վճարելիս,

բ) հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելուց չարամտորեն խուսափելու դեպքում կալանքով կամ ազատազրկմամբ փոխարինելիս,

գ) պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատժի կրման հետաձգումը վերացնելիս և դատավճռով նշանակված պատիժը կատարելիս,

դ) օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս,

ե) համաներման կամ ներման դեպքում,

զ) բնակության վայրը փոխելիս:

Սույն կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքում մինչև պատժի ժամկետի լրանալը բաժանմունքի կողմից սպասարկվող տարածքի հաշվառումից հանված անձանց վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նոր բնակության վայրերի բաժանմունքներ: Դատապարտյալների անձնական գործերը, ինչպես նաև հաշվառման քարտերն ուղարկվում են դատապարտյալների նոր բնակության վայրերի բաժանմունքներ: Դատապարտյալի նոր բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է փաստաթղթերն ուղարկող բաժանմունքին:

Դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:

74. Դատապարտյալի մահվան դեպքում նա հաշվառումից հանվում է սույն կարգով սահմանված կարգով:

75. Հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժների կրումը դադարում է պատժի ժամկետի վերջին օրը:

76. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում դատապարտյալներին հաշվառումից հանելը կատարվում է բաժանմունքում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը:

77. Հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժների դեպքում` պատժի ժամկետի, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի չկրած մասի ժամկետները լրանալուց հետո դատապարտյալները հաշվառումից հանվում են բաժանմունքի պետի կողմից:

78. Դատապարտյալին հաշվառումից հանելու հիմքերի և ժամանակի մասին անձնական գործում և հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ

_____________________________________________________________

(տարածքային մարմնի անվանումը)

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ  N ________

_____________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը և վայրը ___________________________________________

ՀՀ քրեական օրենսգրքի _______ հոդվածով _____ _______________ 200 թ.

դատապարտվել է ___________________________________________________

(պատիժն ու ժամկետը)


______________________________________________________________


Հաշվառման է վերցվել _____ __________________ 200 թ.

Հաշվառումից հանվել է _____ __________________ 200 թ.

 

Հանձնված է արխիվ _____ __________________ 200 թ.

Արխիվային թիվ _______________________________

Պահպանման ժամկետը ___________________________


ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

NN
ը/կ

Փաստաթղթերի անվանումները, ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը և համարը

Թերթերի
համարները

Ծանոթագրություն

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ
Բաժանմունքի
անվանումը
Բաժանմունքի
գտնվելու վայրը
Գտնվելու ժամկետը Անձնական
գործի
հաշվառման
թիվը
ընդունվել է տեղափոխվել է
1.          
2.          
3.          

Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստուգման
ժամանակը

Ստուգողի պաշտոնը,
անունը, ազգանունը,
հայրանունը, ներկայաց-
վող մարմինը

Ստուգման արդյունքները
(թերությունները և
առաջարկությունները)

Ստուգողի
ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում են առկա փաստաթղթերի ցանկում նշված, և ժամանակային հաջորդականությամբ կարվում են, հետևյալ փաստաթղթերը`

դատապարտյալի բնութագիրը,

հանձնաժողովների նիստերի արձանագրությունները կամ դրանց քաղվածքները կամ իրավական այլ ակտեր՝ պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին,

կողմնորոշիչ տեղեկանքներ` դատապարտյալի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն),

խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր,

վերադաս մարմիններին ուղարկվող դիմում-բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները,

դատապարտյալին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 

Ց Ա Ն Կ

  

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

NN
ը/կ

Փաստաթղթերի անվանումները, ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը և համարը

Թերթերի
համարները

Ծանոթագրություն

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պատժից ազատվելու մասին տեղեկանքն ստացա:

Ստացողի ստորագրությունը և ազգանունը ______________________________________

____ __________________ 200  թ.

Գործը բաղկացած է _________ թերթից:

Անձնական գործը կազմված է`

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ ___________________________________________բաժանմունքի

___________________________________________________________ -ը:

(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)

 

______________________________

 _____ __________________ 200  թ.

(ստորագրությունը)




Անձնական գործը վարեց`

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի

___________________________________________________________ -ը:

(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)

 

______________________________

 _____ __________________ 200  թ.

(ստորագրությունը)


Անձնական գործն ավարտեց`

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի

___________________________________________________________ -ի կողմից:

(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կոչումը)

 

______________________________

 _____ __________________ 200  թ.

(ստորագրությունը)


«Համաձայն եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ___________________________________________ բաժանմունքի

պետ_________________________________________________________________

(կոչումը, ստորագրությունը, ազգանունը)


_____ __________________ 200 թ.

Ձև N 2

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

Ազգանունը ____________________________

Անունը ________________________________ Անձնական գործի համարը __________
Հայրանունը ____________________________
Ծննդյան տարեթիվն ու վայրը ______________
Հասցեն և հեռախոսահամարը ______________
Աշխատանքի վայրն ու պաշտոնը ________________________ ______________________

(նշում պայմանական վաղաժամկետի վերաբերյալ)


Քաղաքացիությունը ___________________

Դատապարտվել է _____ __________________ 200  թ.
______________________________________________

(դատարանի անվանումը, հոդվածը, պատժատեսակը և չափը)


_____________________________________________ ______________________

Լրացուցիչ պատժատեսակը ___________________________
Նշումներ պատժի ժամկետի ___________________________
փոփոխման մասին_________________________________
_____________________________________________ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿՍ
Պատժի ժամկետի սկիզբը_____________________ _______________ բաժանմունք
Պատժի ժամկետի ավարտը ___________________________
Հաշվառման է վերցվել _____ __________________ 200  թ.


Նախկին 
դատվածություններ________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

Տեղեկություններ ընթացքի մասին ______________________________________________
____________________________________________________________________

Հաշվառումից հանվել է _____ __________________ 200  թ.

Քարտը լրացրեց
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ
_______________________ բաժանմունքի _________________

(անվանումը)


(պաշտոնը)

 

_________________  _____________________  ____________________________

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը)


Ձև N 3

 

 

Անձնական գործ _____________
Սերիա ...
Տեղեկանքի կռնակ N ...
Անունը, ազգանունը, հայրանունը
________________________
________________________
________________________
________________________
Բնակության վայրը ____________
________________________
________________________
________________________
________________________
________________________

Տեղեկանքը լրացնող ծառայողի պաշտոնը,
ազգանունը և ստորագրությունը
________________________
________________________
_____ ___________ 200  թ.

Անձնական գործ _____________

Սերիա ...

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Ի  Պ Ա Տ Ճ Ե Ն  N ...

Տրվում է քաղաքացի (քաղաքացուհի)

____________________________________,



(անունը, ազգանունը, հայրանունը)


 

ծննդյան տարեթիվը

___________________



(օրը, ամիսը, տարին)


 

ծնված

_________________________



(քաղաքը, մարզը, գյուղը)



ազգությամբ _______________________

ընտանեկան դրությունը ________________

զինապարտությունը ___________________

դատապարտված _____________________________________________________
_____________________________________________

նախկին դատվածություններ ____________________________________________ ,

այն մասին, որ պատիժ է կրել ՀՀ ԱՆ ՔՊՎ ԱՊԿԲ ________________ բաժանմունքում 
_____ ________________ 200  թ. մինչև _____ ________________ 200 թ., որտեղից 
ազատվել է ______________________________ ։

Բաժանմունքի առաջատար մասնագետ

Նկար

____________________




Տեղեկանքն ստացա



____________________


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սերիա ...

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ...

 

 

Տրվում է քաղաքացի (քաղաքացուհի)

____________________________________,



(անունը, ազգանունը, հայրանունը)


 

ծննդյան տարեթիվը

___________________



(օրը, ամիսը, տարին)


 

ծնված

_________________________



(քաղաքը, մարզը, գյուղը)



ազգությամբ _______________________

ընտանեկան դրությունը ________________

զինապարտությունը ___________________

դատապարտված _____________________________________________________
_____________________________________________

նախկին դատվածություններ ____________________________________________ ,

այն մասին, որ պատիժ է կրել ՀՀ ԱՆ ՔՊՎ ԱՊԿԲ ________________ բաժանմունքում 
_____ ________________ 200  թ. մինչև _____ ________________ 200  թ., որտեղից 
ազատվել է ______________________________ ։

Ազատվողի ստորագրությունը __________________

Նկար
Բաժանմունքի պետ __________________

Կնիք

Ձև 4

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես`

_____________________________________________________________



(դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)



ՀՀ քրեական օրենսգրքի ______________________________ հոդվածի համաձայն

_____ __________________ 200  թ.

___________________________________



(դատարանի անվանումը)



կողմից (որոշմամբ փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված)
դատապարտված ___________________________________________ -ի,

(նշել պատիժը)


 
ստորագրությամբ հավաստում եմ այն մասին, որ ինձ պարզաբանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը` դրանք չկատարելու համար:

Տեղեկացվել եմ նաև յուրաքանչյուր ամսվա __________ շաբաթվա __________-րդ օրվա ժամը ________ -ին բաժանմունք ներկայանալու պարտականության մասին (սույն պարբերությունը լրացվում է փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված դատապարտյալների նկատմամբ):


_____ __________________ 200  թ.

_____________________________


(դատապարտվածի ստորագրությունը)



Ստորագրությունը վերցրեց

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային

պատիժների կատարման բաժնի

_____________________________

(տարածքային բաժանմունքի անվանումը)


 

բաժանմունքի

_____________________



(պաշտոնը)


 

 _____________________

 _____________________


(ստորագրությունը)

(ազգանունը)



_____ __________________ 200  թ.

Ձև N 5


_______________________________________


(հասցեն)


____________________________________

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Հայտնվում է, որ դատարանի կողմից Ձեր նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածելու
կապակցությամբ Դուք պարտավոր եք 200  թ. ___________ _____-ին ժամը ______-ին
ներկայանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման 
բաժնի __________________________ բաժանմունք (__________________________):


(հասցեն)



ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության այլընտրանքային պատիժների կատարման
բաժնի ________________________
բաժանմունքի __________________________


(պաշտոնը)


________________________

 _____________________

 _____________________


(ստորագրությունը)

(ազգանունը)


_____ __________________ 200  թ.

Ձև N 6


______________________________
(համապատասխան մարմնի (կազմակերպության) անվանումը)
______________________________


 (ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը)

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ

________________________

բաժանմունքը հայտնում է, որ ___

(տարածքային մարմնի անվանումը)



___________________ ___________ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի ___

(դատապարտյալի անունը, ազգանունը)



հոդվածով (հոդվածներով) _____ ______________ 200  թ. _____________________


(դատարանի անվանումը)


կողմից ______________________________:

(պատժատեսակը, պատժաչափը)




Կից` դատավճռի պատճենը ________________ թերթ:

Ձեզ խնդրում ենք _________ ժամկետում կատարել հետևյալ գործողությունները՝

_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________



ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության այլընտրանքային պատիժների կատարման
բաժնի ________________________

բաժանմունքի ___________________


(պաշտոնը)


 

 _____________________

 _____________________


(ստորագրությունը)

(ազգանունը)


_____ __________________ 200  թ.

Ձև N 7

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ _____________________________


(տարածքային մարմնի անվանումը)

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐԻ

Սույն ժամանակացույցը կազմված է ՀՀ քրեական օրենսգրքի ______ հոդվածով (հոդվածներով)
___________________________ դատարանի ____ ________ 200  թ.
դատավճռով _________ժամ հանրային աշխատանքների դատապարտված ______________________________________________ -ի

(անունը, ազգանունը, հայրանունը)


 

կողմից պատիժը

__________________________________________

-ում կրելու

(հանրային աշխատանքներն իրականացնող մարմնի
կամ կազմակերպության վարչակազմի անվանումը)


նպատակով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ________________________________ բաժանմունքի պետ

(տարածքային մարմնի անվանումը)


 

_________________________________

__________________________


(անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)


 

_______________________________________

______________________

(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)



_____ ________________ 200  թ.


Դատապարտյալի ստորագրությունը_________________________


Ամիսը,
ամսա-
թիվը,
տարե-
թիվը
Հան-
րային
աշխա-
տանք-
ների
սկիզբը
Հան-
րային
աշխա-
տանք-
ների
ավարտը
Նախա-
տեսվող
աշխա-
տաժա-
մերի
քանակը
Փաստացի
աշխատած
ժամերի
քանակը
Գործատու
կազմակեր-
պության
անվանումը
Դատա-
պարտյալի
ստորա-
գրությունը
(ստորա-
գրվում է
վարչա-
կազմի
օրինակում)
Վարչակազմի
ներկայա-
ցուցչի
ստորա-
գրությունը
(ստորա-
գրվում է
դատա-
պարտյալի
օրինակում)
               
               
               
               
               
               
               
   
 

Ընդամենը

Ձև N 8

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես` ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ

_______________________________

բաժանմունքի

(տարածքային մարմնի անվանումը)


______________________________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)


կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ _____________________

_________________________________ դատապարտված ՀՀ քրեական օրենսգրքի

__________հոդվածով (հոդվածներով) ___________________________________


(պատժի տեսակը)


թույլ է տվել պատիժը կրելու սահմանված կարգի ու կանոնների խախտում, որն արտահայտվել է

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________ ։
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի _________ հոդվածով` դատապարտյալ __________________________________ -ը նախազգուշացվում է, որ պատժի կրման կարգի ու կանոնների որևէ նոր խախտում թույլ տալու դեպքում բաժանմունքը կմիջնորդի դատարանին պատժի չկրած մասը փոխարինել այլ պատժատեսակով:

____ ____________ 200  թ.

 ______________________

__________________


(բաժանմունքի աշխատողի ազգանունը)

(ստորագրությունը)

 

Սույն նախազգուշացման
մասին ինձ տեղեկացվել է

______________________________



(դատապարտյալի ստորագրությունը)


Ձև N 9

ՀՀ ոստիկանության_______________________________ պետ


(տարածքային ստորաբաժանման անվանումը)

______________________________________________


(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ______________________________բաժանմունքը հայտնում է, որ

(տարածքային մարմնի անվանումը)


___________________________________________ դատապարտվել է ՀՀ քրեական

(դատապարտյալի անունը, ազգանունը)



օրենսգրքի _______ հոդվածով (հոդվածներով) ____ ____________________ 200  թ.

___________________________ կողմից ____________________________

(դատարանի անվանումը)



_________________________________________________________________

(պատժի տեսակը և չափը, փորձաշրջանի կամ պատժաժամկետի հետաձգման ժամկետը,

_________________________________________________________________

դատապարտվածի մասին լրացուցիչ տեղեկություններ)

_________________________________________________________________

_________________________________________________________________:

Խնդրում եմ տրամադրել համապատասխան տեղեկատվություն _________________________
______________________________________________ -ի կողմից իրավախախտում

(անունը, ազգանունը, հայրանունը)



կատարելու դեպքում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային
պատիժների կատարման բաժնի

_______________________

(տարածքային բաժանմունքի անվանումը)



բաժանմունքի _____________________

 (պաշտոնը)


 

 

_______________________

______________________

 


 

(ստորագրությունը)

(ազգանունը, կոչումը)




_____ _______________ 200  թ.

Ձև N 10

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. _______________

____ ____________ 200  թ.


Ես` ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ-ի _________________________________________________

(տարածքային բաժանմունքի անվանումը)



բաժանմունքի ________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, ազգանունը)



կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ ________________________

_________________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը)


թույլ է տվել __________________________________________________________

(նշել խախտման բնույթը)


__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________ :

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի _____ հոդվածի _______ մասով՝ դատապարտյալ ________________________ _______ -ը նախազգուշացվում է, որ իր վրա դրված պարտականություններից հետագայում ևս խուսափելու կամ նոր իրավախախտում թույլ տալու դեպքում հնարավոր է դատարանի դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածվի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերացվի պատժի հետաձգումը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը):

_______________________________________________


(բաժանմունքի աշխատողի պաշտոնը և ստորագրությունը)



Ծանոթացա

_____________________________________________


(դատապարտյալի ստորագրությունը և ազգանունը)




_____ _____________ 200  թ.