21/04/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը սահմանելու մասին


«
Գ
րանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

 

 

 

 

21 ապրիլի 2008 թ.
ք. Երևան

N 30-Ն 


Հ Ր Ա Մ Ա Ն


 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը (հավելված)՝ կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  Գ. Դանիելյան 
 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի ապրիլի 21-ի

N 30-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք։ Այն պատրաստվում է արծաթից։ Կրծքանշանի չափերն են՝ 50 մմ x 40 մմ x 2 մմ։

2. Վահանն ունի 1.5 մմ հաստություն, այն կեսից ներքև եզրագծված է հասկերով։ Վահանի կենտրոնում, ուղղաձիգ տրամագծի չափով արտացոլված է 1.5 մմ հաստությամբ սուր՝ բռնակը դեպի վեր։ Վահանի կենտրոնում պատկերված է բացված թևերով արծիվ՝ 1.5 մմ հաստությամբ, որի ներքևի մասում տեղակայված է բացված գիրք՝ էջերի վրա կշեռքի պատկերով, որի հաստությունը 2 մմ է։

3. Վահանը կեսից վերև եզրագծված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշով, որի վերին կենտրոնական մասում տեղակայված է Հայաստանի Հանրապետության զինանշանը 1 մմ հաստությամբ։

4. Կրծքանշանի վրա պատկերված վահանը արծաթագույն է, Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ ոսկեզօծ, դրոշը՝ եռագույն ջնարակապատ, սուրը, արծիվը, գիրքը և կշեռքը ոսկեզօծ են։

5. Կրծքանշանը ներքևում եզրագծված է 2 մմ հաստությամբ ոսկեզօծ ժապավենով, որի վրա կապույտ տառերով գրված է «ԴԱՀԿԾ»։

6. Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը։

7. Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք։

8. Կրծքանշանի պատկերը՝ համաձայն N 1 նկարի։

9. Կրծքանշանի հետ տրվում է միասնական նմուշի վկայական՝ համաձայն N 2 նկարի։

 

Նկար N 1

 

 

 

Նկար N 2

 

                         

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ

  

 

 

 

 

 

կրծքանշան N0 _________

 

ՎԿԱՅԱԿԱՆ

_______________________
ազգանւն

_______________________
անուն

________________________
հայրանուն

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
«   » ____ 200  թ. N0   հրամանով

պարգևատրվում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ

ՆԱԽԱՐԱՐ    կ.տ ______________