Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Հացի խմորի փոխարեն հայտնաբերվել է սպիրտ

Քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնագիտական աչքից չի վրիպել ծառայողների կողմից դատապարտյալներին օղի փոխանցելու այլընտրանքային ձևը: Տեսանյութում անդրադարձ է Սևան ՔԿ-ի մոտ տեղակայված «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հացի փռի աշխատակիցների «հնարամտությանը»:

85 քրեական գործ. թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հետևողական է քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման և կանխման դեպքերին: Տեսանյութը վերաբերում է 2009-ին հարուցված 86 քրեական գործերին, որոնցից 85-ը վերաբերում է այս տեսակի հանցագործություններին:

Աշխատանքներ քրեակատարողական ծառայությունում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում ծառայության աշխատակիցներն են: Տեսանյութը աշխատակիցների խրախուսման, վերապատրաստումների և մասնագիտական ունակությունները բարձրացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին է:

Տեսակետների խաչմերուկ

Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծի եւ առկա իրողությունների մասին են խոսում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն