Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Հանրային օրակարգ - Արփինե Հովհաննիսյան

Կրթության, մասնագիտական գործունեության և առաջընթացի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հանրային օրակարգ» լրատվական-վերլուծական հաղորդաշարի շրջանակներում: 

Սկզբնաղբյուր՝ 1tv.am

ՀԿ-ների մասին օրինագիծը Ազգային ժողովում է

Մի քանի տարիների քննարկումներից հետո կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագիծերն ուղարկվել են Ազգային ժողով: Դրանցով սահմանվում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորվում նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Նախագծերում տեղ են գտել մի շարք նորամուծություններ: Այս թեմայով զրուցել ենք ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ:

Սկզբնաղբյուր՝ hetq.am

Արփինե Հովհաննիսյանի անակնկալը ցմահ ազատազրկվածներին /Տեսանյութ/

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու ցմահ ազատազրկվածների հարցերի լուծման առնչությամբ, նշեց, որ առաջիկայում օրինագծով նախատեսվում է ավելացնել տեսակցությունների թիվը և պարբերականությունը, ինչպես նաև փակ ռեժիմով հիմնարկից որոշ դատապարտյալներ կտեղափոխվեն կիսափակ ռեժիմով ՔԿՀ-ներ:

Սկզբնաղբյուր՝ henaran.am

Նախարարներին կից կստեղծվեն հանրային խորհուրդներ

Երկիրմեդիա հեռուստաընկերությունն անդրադարձել է Բաց կառավարման գործընկերության շրջանակում մշակված նախարարներին կից ստեղծվող հանրային խորհրդի աշխատակարգի նախագծին:

«Խոսքի իրավունք» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում անդրադառնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններում իրականացվող էներգախնայողության միջոցառումների ծրագրին, ազատազրկված անձանց պահման պայմաններին, գերբնակեցման խնդրին և պրոբացիոն ծառայության ներդրմանը:

Պատժի խստացում խոշտանգումների համար. Օրենսդրական նոր կարգավորումներ. Երկրի հարցը հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն է

Պատժի խստացում խոշտանգումների համար. Օրենսդրական նոր կարգավորումներ. Երկրի հարցը հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն է 

ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային համակարգ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ: Քաղաքացիական կացության բոլոր ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրտասվում են բացառապես այդ համակարգի միջոցով:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Ապացուցման պարտականությունը դրված է վիճող կողմերի վրա

Դատական գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Քաղաքացիական գործերով մասնակցող անձինք իրենք են որոշում ի՞նչ ապացույցներ ներկայացնել: Դատարանը բացառիկ դեպքերում միայն իր նախաձեռնությամբ կարող է փորձաքննություն նշանակել կամ վկա կանչել:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Կեղծ և շինծու գործարքներ

Ոմանք իրար հետ գործարք կնքնելիս թաքցնում են իրական նպատակն ու էությունը: Մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է : Հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները , որը կողմերը իրականում նկատի են ունեցել շինծու գործարք կնքելիս: 

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործում է դատարանից անկախ: Դատարանը կատարողական թերթը հանձնում է շահագրգիռ անձին , որն իր հերթին այն հանձնում է հարկադիր կատարողին և դրանից հետո միայն կարող է սկսվել գործընթացը: Բոլոր դատական ակտերն առաջին անգամ կատարման կարող են ներկայացվել մեկ տարվա ընթացքում : Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարած պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն