Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Պետք է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի գործառութային անկախությունը․ ինչ ռիսկեր կան

Տեսանյութը՝ այստեղ:

Պարոն Աճեմօղլուի գաղափարները ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է. Ռուստամ Բադասյան

Պարոն Աճեմօղլուի գաղափարները ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է. Ռուստամ Բադասյան

Բոլոր ոլորտներում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը պետք է ներդրվի․ Սրբուհի Գալյանը՝ Հայկ Գևորգյանին

Բոլոր ոլորտներում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը պետք է ներդրվի․ Սրբուհի Գալյանը՝ Հայկ Գևորգյանին

«Պետությունն այսօր շատ ուժեղ է. մենք ունենք ներքին զորքեր, ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, ու թող որևէ մեկը փորձի իր բախտը և պետության հետ խոսի սպառնալիքի լեզվով»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշում է սահմանադրական հանրաքվեի ժամկետը

Արդարադատության նախարարը նշում է սահմանադրական հանրաքվեի ժամկետը:

Արդարադատության նախարարն ասել է՝ ինչ են մտադիր փոխել Սահմանադրությունում

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Վարչապետի որոշմամբ՝ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Հանձնաժողովի կազմում լինելու է վեց իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսում իրականացնել։
«Դատաիրավական ոլորտի ռազմավարությունում առանձնացրել ենք հետևյալ կետերը՝ բարձր դատական ատյանների նկատմամբ վտահությունը վերականգնելու քայլերի հաջորդականությունը, այսինքն՝ ինչ մոդելներ ենք մտածում ու ինչպես պետք է դատական հին համակարգից տեղափոխվենք նոր դատական համակարգ»,- ասել է նախարարը։ 
Բադասյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումից նախագահական կամ կիսանախագահական կառավարման անցում իրենց ռազմավարության մեջ նշված չէ։ 
«Չեմ կարծում, որ նման կոնցեպտուալ ու խորքային փոփոխություններ կարելի է հաճախ անել՝ սթրեսի ենթարկելով ամբողջ պետական կառավարման համակարգը,- ասել է նախարարը և մանրամասնել։- Բայց կան տարրեր, որոնք միանշանակ փոփոխման ենթակա են։ Օրինակ, կայուն մեծամասնական համակարգի ձևավորումը, որը թույլ է տալիս մեկ ուժի բացարձակ մեծամասնություն ձևավորել ԱԺ-ում։ Իհարկե, կայունությունը շատ կարևոր է, բայց դրան կարելի է հասնել կոալիցիաների միջոցով։ Երբ քաղաքական որևէ ուժ չի հավաքել բավարար քանակի ձայն, պետք է կարողանա բանակցել կոալիցիայի շուրջ, այլ ոչ թե պարզապես առավելագույն ձայն ստացած ուժին տրվեն լրացուցիչ քվոտաներ։ Կարծում եմ՝ սա ժողովրդարավարության նահանջ է եղել ու վերանայման կարիք ունի»։
Նախարարը նշել է, որ քննարկվելու են պատգամավորների քանակի, պետական մարմինների ֆունկցիաների տարանջատման հարցեր։ 
«Այսինքն՝ որն է քաղաքականություն իրականացնող մարմինը, որն է վարչարարություն իրականացնող մարմինը։ Տարբեր նեղ իրավական հարցերից սկսած մինչև գլոբալ, կոնցեպտուալ բնույթի հարցեր են քննարկվելու։ Իհարկե, չի բացառվում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվելուց հետո իրավաբան-գիտնականները կարող են կոնկրետ այլ խնդիրներ բարձրացնել ու քննարկել»,- նշել է նա։ 
Նախարարի խոսքով՝ կարևոր է արձանագրել, թե սահմանադրական մարմինը ինչ գործառույթ է կատարում․ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման մոդելը,- ի տարբերություն նախորդի, որտեղ ընդգրկված էին պաշտոնատար անձինք,- այստեղ մեծամասնություն կազմելու են մրցութային կարգով ընտրված իրավաբան-գիտնականները, քաղհասարակության ներկայացուցիչնեչը կամ անկախ պաշտոն զբաղեցնող անձինք»։Տեսանյութը՝ այստեղ:

Ո՞վ է ազդարարը

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարման հնարավորությունները:
Տեսանյութը՝ այստեղ:

Պետական տուրքի դրույքաչափերի և խափանման միջոցների հետ կապված փոփոխություններ են նախատեսվում

Տեսանյութը՝ այստեղ:

Քննարկվում են նոտարներին տրվող նոր լիազորություններն ու առողջապահության հարկի ներդրման նախագիծը

Տեսանյութը՝ այստեղ:

Ռադիոլուրի հյուրասրահում» է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն