Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի մասնակցությամբ բացվեց դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան: Քրեկատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը տիրապետում է համակարգչին, մի մասն էլ մասամբ է ծանոթ որոշ ծրագրերի: Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները:

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաներում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

    Ավելին...

  • Ապրիլի 17-ին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակված «Դատապարտյալների հիվանդանոցը» դարձել է ՀՀԿ­ի կենտրոնական շտաբը» հոդվածում տեղ են գտել մի շարք (միտումնավո՞ր) անճշտություններ: Հարկ ենք համարում անդրադառնալ մի քանի դրվագի: Ըստ այդմ` հրապարակման սկզբում նշվում է. «ՉԻ» տեղեկություններով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ նա առողջական որևէ խնդիր չունի»:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչև 2010թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից և հայտնվել են ընտրացուցակներում:

    Ավելին...

  • ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի վերահսկողության դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 24.10.2011թ. թիվ 2245-99 գրության մեջ նշել է.<<2011թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի ՁՊՎ, արձանագրել է, որ հետախուզվող Ա. Հ Խոջայանին 17.09.2011թ. բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որից հետո տեղափոխել են ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ:

    Ավելին...

  • Ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` ի դեմս նախարար Հրայր Թովմասյանի և Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը` ի դեմս գլխավոր տնօրեն Բրյուս Մ. Բողոսյանի, նպատակ ունենալով ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը, կնքեցին փոխըմբռնման հուշագիր: Կողմերը կարևորեցին կրթության որակը, հայաստանյան շուկան որակյալ աշխատողներով համալրելու և գիտակից քաղաքացիներ դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի և Նախարարության միջև համագործակցությունը և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությանը:

    Ավելին...

  • Դատապարտյալ է մահացել

    Ավելին...

  • Փոխնախարար Արամ Օրբելյանը ընդունեց Աֆղանստանի պատվիրակությանը

    Ավելին...

  • Հրայր Թովմասյնն այսօր ընդունեց Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոցին

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն