Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ մարմիններից հրավիրված շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել են նաև միջազգային փորձագետներ Ֆրիդերիկե Վիտտեն, (Գերմանիա) և դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը (Համբուրգի համալսարան):

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև ՊՈԱԿ-ների աշխատակիցները «Մաքուր Հայաստան » ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակում մայիսի 27-ին մայրաքաղաքում մասնակցել են սանմաքրման, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին:

    Ավելին...

  • Նիստի ընթացքում ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս Տ. Պողոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործով վարույթի ընթացքում» հեռաուսուցման առցանց դասընթացը, որի շրջանակում մասնագիտական վերապատրաստում են անցնում անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարները՝ դատավորները, դատախազները, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցները:

    Ավելին...

  • Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը, և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am : Էլեկտրոնային հարթակում քաղաքացին կարող է ծանոթանալ Փորձագիտական կենտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կենտրոնի կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից իրականացվող փորձաքրեագիտական խնդիրներին, ձեռնարկատիրական գործունեության շրջանակում հանրությանը մատուցվող փորձագիտական ծառայությունների տեսակներին և գներին, փորձագետի գործունեությանը վերաբերող ՀՀ օրենսդրությանը, կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը և նորություններին:

    Ավելին...

  • Դասընթացն անցկացնում է Իսրայելից ժամանած փորձագետ Այվարես Դալդերիսը՝ ԵԽ «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին աշխատաժողովին մասնակցելու համար և նշել, որ անձնական տվյալների պաշտպանությունը պետք է լինի օրենքով սահմանված ամուր հիմքերի վրա: «Պատահական չէ, որ մեր պետությունն իր քաղաքականությունում ներդրել է անձնական տվյալների լիարժեք պաշտպանությունը: Մենք 2015 թվականին ընդունեցինք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենք, որը բավական ժամանակակից է, որտեղ հստակ և սպառիչ սահմանված են անձնական տվյալների պաշտպանության հիմքերը, բացի այդ նախատեսված են նաև այդ տվյալների մշակման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները»,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

    Ավելին...

  • Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:

    Ավելին...

  • Վիգեն Քոչարյանն առաքելության անդամներին ներկայացրել է Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծությունները, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի միջոցով ընտրական գործընթացի վերահսկողությունը, ընտրական տեղամասերից տեսանկարահանումների ուղիղ հեռարձակումը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը:

    Ավելին...

  • Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն