Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ:

    Ավելին...

  • Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքում սեպտեմբերի 12-ից 15-ը տեղի ունեցավ Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի (EPTA) 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էր նաև <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը և գիտական քարտուղար Գուրգեն Աֆրիկյանը: Գիտաժողովի փակմանը՝ սեպտեմբերի 15-ին, Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի և <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց Հուշագիր, որի համաձայն Հայաստանը ևս դարձավ Ակադեմիայի անդամ:

    Ավելին...

  • Հայաստան ժամանած հարգելի' սիրիահայեր, քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ծնունդ, ամուսնություն, մահ, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխություն, ապոստիլ/, իրավաբանական անձանց պետռեգիստրի , նոտարական գործողությունների կատարմանն առնչվող և, ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել նախարարության թեժ գծին՝ 35-83-99 հեռախոսահամարով:

    Ավելին...

  • Միայն Հայաստանը չէ, որ պարտվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Tert.am-ի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական դատարանների կայացրած վճիռները պարբերաբար բեկանվում են Եվրոպական դատարանում:

    Ավելին...

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է: Ուղեցույցի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները:

    Ավելին...

  • Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ, հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ» հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում համակեց բոլորիս:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:

    Ավելին...

  • Այսօրվա քննարկումների արդյունքում երկու դիտարկում կարող եմ անել : Նախ կարող ենք հստակ գնահատել՝ մի կողմ դրած մեր բոլոր հակասությունները՝ թե ներքին և թե արտաքին հարցերում, մեր ազգը, մեր քաղաքական ուժերը պատրաստ են, ունակ են ազգային հարցերի շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու: Սա ցույց է տվել մեր պատմությունը և 88 թվականը դրա լավագույն վկայություններից մեկն է, որը պսակվեց հաղթանակով:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն