Նորություններ

Արդարադատության նախարարը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները

16/05/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել Պրոբացիայի ծառայության խորհրդատվական զեկույցների բարելավման վերաբերյալ

15/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության հնարավորությունները

13/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին

13/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ

10/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին

08/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը Շվեդիայի Թագավորության Լունդ քաղաքում մայիսի 6-ից 8-ը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

07/05/2019
Ծրագրում ներգրավված են ԵՄ փորձագետներ, որոնք նախկինում ակտիվ մասնակցություն են ունեցել Եվրոպական միությանն անդամակցող պետություններում օրենսդրության մոտարկման աշխատանքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Խաչիկյանն ընդունել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին

07/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այլընտրանքային խափանման միջոցների ներդրման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցերի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

06/05/2019
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

06/05/2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Խաչիկյանը մասնակցել է hակակոռուպցիոն քաղաքականության կլոր սեղան-քննարկմանը

02/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի և Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ համատեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողին

30/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգող Ինսկե Վանդորմայելին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բաժնի նախկին համակարգող Զուրաբ Բուրդուլին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ