Նորություններ

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

04/04/2019
Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյան. «Կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն»

03/04/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին: Ուղեցույցը կազմել են Քննչական կոմիտեի նախագահ, ի.գ.թ. Հայկ Գրիգորյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն

02/04/2019
Հարգելի՛ քաղաքացիներ Հիմք ընդունելով Արդարադատության նախարարություն դիմող բազմաթիվ անձանց դժգոհությունները՝ հայտարարում ենք, որ Նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու պետական տուրքը կազմում է 5.000 դրամ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր

01/04/2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և քննարկել Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներից է, որը մատուցում է 67 պետական ծառայություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

28/03/2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը խորացնում են համագործակցությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն այսօր ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Նախարարության և ԿԽՄԿ֊ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև խթանելու միջազգային մարդասիրական իրավունքը ազգային օրենսդրության մեջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

26/03/2019
ՀՀ ԱՆ Արտակ Զեյնալյանն այսօր հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելին և քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը

26/03/2019
ՀՀ ԱՆ Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բարեփոխումներ հարկադիր կատարման ոլորտում՝ հօգուտ քաղաքացու

21/03/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը հանդիպել է կառավարման ակադեմիայի ուսանողների հետ

21/03/2019
«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին

21/03/2019
«Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ ընդգծեմ, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք մենք բոլորս անցյալ տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Առաջին անգամ ժամանակակից քաղաքակրթության պատմության մեջ հեղափոխությունը և դրան հաջորդող ընտրական և այլ գործընթացները տեղի ունեցան գործող սահմանադրության շրջանակում, իրավական ճանապարհով՝ խուսափելով որևէ իրավական կամ սահմանադրական ճգնաժամից կամ ցնցումից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն շարունակական է լինելու:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն

20/03/2019
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին

20/03/2019
Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ