Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհության պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ինչպես այսօր, այնպես էլ նախորդ բոլոր օրերին պատշաճ մակարդակով, առանց ձգձգումների կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն սույն թվականի սեպտեմբերի 18-ից հնարավոր չի եղել իրականացնել միայն անհատ ձեռնարկատերեի հաշվառումը, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի հարկային համար (ՀՎՀՀ) չի տրամադրում:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին բացվեց համակարգչային նոր լսարան: Համակարգիչները տրամադրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ով գերազանց տիրապետում է համակարգչին, նույն օրը անցկացրեց նաև առաջին դասընթացը:

    Ավելին...

  • Մի շարք զանգվածային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, թե իբր սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես նշվում է, թե իբր հիմնարկի բուժմասում երկու դատապարտյալների հետ ալկոհոլ օգտագործելուց հետո վիճաբանություն է սկսվել և բուժակը դանակով հարվածել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի ձեռքին:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում

    Ավելին...

  • ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ:

    Ավելին...

  • Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքում սեպտեմբերի 12-ից 15-ը տեղի ունեցավ Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի (EPTA) 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էր նաև <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը և գիտական քարտուղար Գուրգեն Աֆրիկյանը: Գիտաժողովի փակմանը՝ սեպտեմբերի 15-ին, Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի և <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց Հուշագիր, որի համաձայն Հայաստանը ևս դարձավ Ակադեմիայի անդամ:

    Ավելին...

  • Հայաստան ժամանած հարգելի' սիրիահայեր, քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ծնունդ, ամուսնություն, մահ, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխություն, ապոստիլ/, իրավաբանական անձանց պետռեգիստրի , նոտարական գործողությունների կատարմանն առնչվող և, ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել նախարարության թեժ գծին՝ 35-83-99 հեռախոսահամարով:

    Ավելին...

  • Միայն Հայաստանը չէ, որ պարտվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Tert.am-ի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական դատարանների կայացրած վճիռները պարբերաբար բեկանվում են Եվրոպական դատարանում:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն