Նորություններ

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

05/11/2018
Նախարարի առաջին տեղակալը, խոսելով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունից, նշել է, որ այն համագործակցության լավագույն օրինակներից է, որը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո ոչ միայն մշակել է օրենսդրական ամենակարևոր նախագծերը, այլև հարթակ է եղել դրանց վերաբերյալ հանրային բազմաթիվ քննարկումներ իրականացնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մասնագիտական քննարկում՝ պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի բարելավման վերաբերյալ

03/11/2018
Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին, պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը, որոշումը ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործություններին, պարզեցված վարույթը քննելու կարգին ու ժամկետներին և այլ հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է համաներման մասին օրենքի կարգավորումներին

02/11/2018
Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իր պնդումն առ այն, որ այս համաներումը նպատակ չունի բեռնաթափելու քրեակատարողական հիմնարկները, քանի որ վերջիններս ծանրաբեռնված չեն։ «Սա պետության կողմից դրսևորված մարդասիրական քայլ է և հետապնդում է նույնաբովանդակ նպատակներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված ազատությունից զրկված անձի իրավունքների իրացմանը

01/11/2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերով այս խնդիրներին վերջնական լուծում է տրվում: Դրանց արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը, որը լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման և պատժի նպատակներին հասնելու համար, լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու կանոնի վերացման հիմքով կբարձրացվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը, իսկ կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

31/10/2018
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք Խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նշել է, որ հասկանում է ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատելու փաստի առնչությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր

29/10/2018
Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, սահմանված է երեխայի «լավագույն շահի» հասկացությունը: Այդուհանդերձ, թե քրեական, թե քաղաքացիական դատավարությունների ընթացքում հաճախ ծագում են գործնական այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն իրավական կառուցակարգեր, այլև հոգեբանական, սոցիալական մեծածավալ աշխատանք և մեխանիզմներ: Նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի պրակտիկայի ձևավորումը, որը թույլ կտա կատարողական վարույթի ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, ինչպես նաև լուծել տարբեր իրավիճակներում երեխայի և ընտանիքի անդամների առջև ծառացած խնդիրները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը

29/10/2018
Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել նաև Սերգեյ Փարաջանովի բանտային շրջանի կյանքին ու գործունեությունը, ինչպես նաև ներկայացվել են տարբեր ժամանակաշրջանների հայ և օտարերկրացի հայտնի ստեղծագործողների բանտային գործերը՝ բացիկների և պաստառի միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը

26/10/2018
Փոխնախարարն անդրադարձել է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը և գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտի բարելավմանը, ինչի արդյունքում էապես ընդլայնվել է հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը՝ 750-ից հասնելով շուրջ 3400-ի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան. «Պետությունը պարտավոր է պատշաճ պայմաններ ապահովել երեխայի կրթության և զարգացման համար»

25/10/2018
Քննարկվող թեմայի համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է կրթական և սոցիալական մարմինների դերի բարձրացման կարևորությունը, միջգերատեսչական մոտեցումն առկա խնդիրներին, ինչպես նաև երեխաների կարիքների հաշվառումը: Սուրեն Քրմոյանը նշել է նաև, որ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համակարգված աշխատանքից է մեծապես կախված՝ հակասոցիալական վարքագիծ դրսևորող անչափահասը կդառնա օրինավոր քաղաքացի՞, թե կհամալրի իրավախախտների շարքերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

24/10/2018
Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել է օրենսդրական դաշտում իրականացված աշխատանքները, Քրեական և Վարչական օրենսգրքերում կատարված համապատասխան փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել է ընտրական օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

24/10/2018
Նախարարի պաշտոնակատարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներքաղաքական գործընթացներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը պետք է շարունակի իշխանափոխությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյան. «Տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է»

23/10/2018
Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախքան արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և բազմաթիվ գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան մամուլի ազատության պաշտպանության նպատակով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, թեև այսօր կան որոշակի օրենսդրական բացեր, այդուհանդերձ, տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավական դաշտն ու իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ