Նորություններ

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18/09/2018
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների և հաստատությունների գործունեության հասարակական վերահսկողության իրականացման ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև 2014-2018թթ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Օրենսդրորեն կկարգավորվեն Հայաստան անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի հետ կապված հարաբերությունները

06/09/2018
Վերջինին մասնակցել են Գերմանիայի Դաշնության Համմի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման, երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

06/09/2018
Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են 75 000 դրամը գերազանցող նվերները հանձնել պետությանը կամ համայնքին

04/09/2018
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել նման նվերներ ստանալու մասին: Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

04/09/2018
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրազեկում. Ո՞ր նվերներն են համարվում դատավորի համար թույլատրելի

04/09/2018
Եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվերներ կամ թույլատրելի համարվող նվերներ (բացառությամբ մերձավոր ազգականից ստացված նվերների), որոնք ստացվել են նույն անձից և իրենց արժեքով գերազանցում են հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը կամ օրացուցային տարում գերազանցում են չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը և Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից գնահատվել են որպես թույլատրելի չհամարվող, ապա դատավորը նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերը տվողին: Եթե նշված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը բաց դաս է վարել թիվ 84 հիմնական դպրոցի աշակերտների համար

01/09/2018
«Չպետք է վախենալ սխալվելուց, պետք է գործել, դրանից դասեր քաղել, սխալված ընկերոջն ու գործընկերոջը չնսեմացնել, չոչնչացնել, որովհետև նա քայլ անելուց է սխալվել, որը և դաս է եղել բոլորիս համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը, այնուհետև պատմել Արցախյան ազատամարտին իր կամավոր մասնակցությունից՝ ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենակարևորն է՝ ավելի թանկ քան մեր առողջությունն ու կյանքը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բարեփոխումներ՝ կենսաթոշակների տրամադրման ոլորտում

30/08/2018
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով (https://www.e-draft.am/projects/1174/about ) ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը կարևորում է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը

29/08/2018
Նախարար Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ Խմբի անդամներն իրենց գործունեությամբ համարվում են Արդարադատության նախարարության «երկրորդ աչքը» և օգնում են Նախարարությանը ստանալու քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

24/08/2018
Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի և «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում և դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն ամփոփել է նախարարության վերջին 100 օրվա աշխատանքները

21/08/2018
Նախարարի հանձնարարությամբ իրականացվել է մոնիթորինգ՝ բացահայտելու համար Սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնք չեն կատարվել և նշված որոշումների հիման վրա նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նպատակը՝ Սահմանադրական դատարանի չկատարված որոշումների բացառումն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ

17/08/2018
Տեսազանգից օգտվելու իրավունքը պատշաճ կերպով իրացնելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից տեսազանգի համակարգն արդեն իսկ պիլոտային եղանակով փորձարկվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների: Փորձարկման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ