Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Այսօրվա քննարկումների արդյունքում երկու դիտարկում կարող եմ անել : Նախ կարող ենք հստակ գնահատել՝ մի կողմ դրած մեր բոլոր հակասությունները՝ թե ներքին և թե արտաքին հարցերում, մեր ազգը, մեր քաղաքական ուժերը պատրաստ են, ունակ են ազգային հարցերի շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու: Սա ցույց է տվել մեր պատմությունը և 88 թվականը դրա լավագույն վկայություններից մեկն է, որը պսակվեց հաղթանակով:

    Ավելին...

  • «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 5-ի համարում զետեղված «Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը ինքնասպան կլինի, եթե համապատասխան մարմինները չվերականգնեն իր ոտնահարված ծնողական իրավունքները:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ընդունեց Թուրքմենստանի խորհրդարանի փոխնախագահ Գուրբանգուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը: ՄԱԿ-ի՝ Թուրքմենստանում գտնվող Զարգացման ծրագրերի կազմակերպության նախաձեռնած խորհրդարանական պատվիրակության այցելությունը Հայաստան փորձի փոխանակման նպատակ էր հետապնդում:

    Ավելին...

  • Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև:

    Ավելին...

  • Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

    Ավելին...

  • Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով, սեպտեմբերի 1-ի առթիվ, նախարարության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող 73 աշխատակիցներ պարգևատրվել են 50 հազարական ՀՀ դրամի չափով:

    Ավելին...

  • Հարգելի՛ այցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման են ներկայացվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարությունը պարզել է, որ սնանկության գործերի վարման ընթացքում սնանկության գործերով որոշ կառավարիչներ իրենց գրագրության ժամանակ օգտագործում են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթեր (ՀՀ զինանշանով, «ՀՀ արդարադատության նախարարություն» վերտառությամբ և այլ):

    Ավելին...

  • Ճիշտ 22 տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն