Նորություններ

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

27/05/2016
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերն ու ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հույս հայտնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

25/05/2016
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական հարաբերությունները և, միևնույն ժամանակ, ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
GIZ փորձագետի հետ քննարկվել են տեղեկատվության ազատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

23/05/2016
Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով GIZ-ին ՀՀ օրենսդրության բնագավառում ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար, նշել է, որ Արդարադատության նախարարության նպատակը ոլորտում ավելի կատարյալ օրենսդրական կարգավորումներ ունենալն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին

20/05/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 20-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին: Ա. Հովհաննիսյանը իր խոսքում նշել է, որ մշտապես դրական գնահատկաններ են հնչեցվել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գործունեության հետ կապված, ինչի համարլ էլ ուրախ է իրենց այդ հանդիպման համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի նիստը

20/05/2016
Մայիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող խմբի աշխատանքային քննարկումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում նվիրված ՝ ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի համապատասխանությունը ԵԽ 108 կոնվենցիային

20/05/2016
Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխանությունը Անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետ կապված անհատների պաշտպանության մասին» ԵԽ 108 կոնվենցիային» խորագրով աշխատանքային քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

20/05/2016
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ կլոր սեղան-քննարկում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար

19/05/2016
Մայիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

18/05/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Անձնական տվյալների պաշտպանությունը և ուղղակի մարքեթինգը» թեմայով աշխատանքային քննարկում

14/05/2016
Մասնակիցներին ներկայացվել է նաև ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայացրած «Գովազդային նպատակներով անձնական հեռախոսահամարները օգտագործելու վերաբերյալ» խորհրդատվական որոշումը, որն իր տեսակի մեջ առաջին քայլն էր ուղղված տվյալ ոլորտի կարգավորմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին

13/05/2016
Լորա Բեյլին, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի արդյունք են գրանցել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով

13/05/2016
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումը հնարավորություն կտա լսելու տարբեր կարծիքներ և առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել ավելի որակյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ սերտ համագործակցության համար՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը մշտապես եղել է արդյունավետ և փոխշահավետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ