-
Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը
19/12/2018
Նախարարի տեղակալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ Ռազմավարության նախնական տարբերակն առաջինը քաղհասարակության անդամների հետ քննարկելը բխում է Կառավարության կողմից որդեգրված կոռուպցիայի դեմ մասնակցային պայքարի տրամաբանությունից:
-
Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում:
-
Սնանկության վարույթներին ուղղված օրենսդրական, տեխնիկական և մասնագիտական բարելավումների դեպքում Արթուր Հովհաննիսյանը, որպես ակնկալվող արդյունք, նշել է պարտատերերի բավարարվածությունը սնանկության վարույթի ավարտին կամ կարճ ժամկետներում առողջացման ծրագրի իրականացումը, եթե առկա են նման հնարավորություններ: Փոխնախարարը «Սնանկության մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը կարևորել է նաև Doing business-ի սանդղակում Հայաստանի դիրքի բարելավման համատեքստում:
-
Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ վերահաստատել է 2018թ. ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության հանձնառությունը՝ արդարադատության ապահովման և իրավունքի գերակայության ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կվերականգնվի դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, արմատախիլ կարվի կոռուպցիան, կբարելավվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
-
Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին:
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի մայիս նոյեմբերի ընթացքում իրականացված աշխատանքները.
-
Այցն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման ծրագրի շրջանակում:
-
Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելամանն վերաբերյալ:
-
«Այսօր մենք քննարկելու ենք շատ կարևոր և արդիական խնդիր, ներկայացվելու են համապատասխան վերլուծություն Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության վերլուծությունը, դրանում առկա բացերը: Բոլորս քաջատեղյակ ենք, որ այս ոլորտը կարգավորման լուրջ կարիք ունի, ուստի մեր ջանքերը պետք է միտված լինեն խոչընդոտները վերացնելուն, ինչպես նաև այս դաշտի քաղաքականություն մշակող մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն համագործակցելուն»-ասել է փոխնախարար Քրմոյանը:
-
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել։ «Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է և հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է։ Նշանակում է՝ նա թունելի վերջում լույս է տեսնում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հոդվածն ուշադրության է արժանացել նաև այն պատճառով, որ սա իրական պատմություն է մեկ այլ դատապարտյալի մասին, որը տառերը սովորել է քրեակատարողական հիմնարկում:
Հաղորդագրություններ