Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում սկսում է այս ժամանակահատվածում: Դեսպան Յամադին կարևորել է ՀՀ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դիրքորոշումը և նախարարից հետաքրքրվել Արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթություններով:

    Ավելին...

  • Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Նշված չափորոշիչները բավարարող իրավաբաններին կոչ ենք անում հայտարարությունը հրապարակելուց հետո լինել ակտիվ:

    Ավելին...

  • Նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցերով, ուսուցման ծրագրերով, ուսումնական գործընթացով:

    Ավելին...

  • Արթուր Հովհաննիսյանը կարևորել է նման ձևաչափով օրենքների քննարկումների կազմակերպումը՝ դրանց կիրարկման ընթացքում միասնական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից, և նշել, որ թե՛ նախագծի մշակման, թե՛ դրա ընդունումից հետո չեն դադարել Օրենքի վերաբերյալ հարցերը: Այդ համատեքստում փոխնախարար Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Օրենքը որոշ ժամանակ անց կվերանայվի: Նախարարի առաջին տեղակալն արդյունավետ և բովանդակալի քննարկում է մաղթել մասնակիցներին:

    Ավելին...

  • Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով:

    Ավելին...

  • Հանդիպման նպատակն էր քննարկումների ծավալման արդյունքում համաչափ լուծումներ գտնել Հայաստանի վերաբերյալ ՌԱԵՀ-ի 2016 թվականին հրապարակված զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացումն ապահովելու համար:

    Ավելին...

  • Հյուրի խնդրանքով Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է «Սնանկության մասին նոր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մշակման ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, բոլոր շահագրգիռ մարմիններից ստացված և գույքագրված խնդիրների հիման վրա մշակված լուծումները: Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ նախագծի շուրջ կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց մասնակցում են ոչ միայն պետական, այլ նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ:

    Ավելին...

  • Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

    Ավելին...

  • Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեմ պայքարի ոլորտին առնչվող իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ փոխնախարար Քոչարյանը ներկայացրել է տարբեր պետական հաստատությունների գործառույթները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության վերահսկողության ոլորտում և ներկայացրել դրանք կարգավորող իրավական ակտերը՝ ընդգծելով, որ իրավակարգավորումները մշտապես թարմացվում և կատարելագործվում են՝ կապված նոր ի հայտ եկող հոգեմետ նյութերի առկայությամբ:

    Ավելին...

  • Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ, գերմանացի փորձագետներ, այլք:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն