Դեպի վեր
ԶԼՄ-ները մեր մասին
  • ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, ի թիվս դատաիրավական այլ բարփոխումների, նախատեսված է նաև մինչդատական, դատական և հետդատական փուլերում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային միջոցների կիրառման պրակտիկա: Բարեփոխումների ընթացքի և մասնավորապես նոր պրոբացիոն ծառայության ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ «Փաստինֆո»-ի թղթակից Նելլի Դանիելյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ:

    Ավելին...

  • «Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:

    Ավելին...

  • Նախագծով նախատեսված կարգով նշվում է, որ Արդարադատության նախարարությունը զուտ տեխնիկական գրանցում է իրականացնում, և այստեղ կախվածության հարց չկա, քանի որ մյուս գործառույթներն իրականացնելու է Փաստաբանների պալատը: Փաստաբանների մտավախությունը հաշվի առնելով` նախարարությունը պատրաստ է և այս պահին էլ լրամշակման աշխատանքներ են իրականացվում: Կնախատեսվի, որ պալատն է վարելու այդ գրանցամատյանը մեկ անցումային կետով, եթե պալատը մեկ տարվա ընթացքում կամ անցումային ժամկետից հետո չունենա բավարար տեխնիկական միջոցներ, նախարարությունն ինքն է վարելու այդ գրանցամատյանը: Մենք որևէ խնդիր չենք տեսնում` Արդարադատության նախարարությունը կվարի այն, թե Փաստաբանների պալատը, կարևորն այն է, որ այդ գրանցամատյանը պետք է վարվի տեխնիկական համապատասխան չափանիշներով:

    Ավելին...

  • «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես հայտնի է, առաջացրել են փաստաբանների դժգոհության մեծ ալիք: Փաստաբանները պնդում են, որ ոչ մի կերպ չեն վճարելու 60 հազար դրամ տուրքը, որը, իրենց խոսքով, ապօրինի է սահմանվել: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ:

    Ավելին...

  • 2013թ. հունվարի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ի վարույթում Հայաստանից եղել է 950 գործ, որոնցից մոտ 600-ը ադրբեջանցիների կողմից ներկայացված գանգատներն են: Նշենք, որ նույն ժամանակահատվածում ՄԻԵԴ-ի վարույթում գտնվում է ընդդեմ Ադրբեջանի 1299 գործ, ընդդեմ Վրաստանի` 2883, իսկ Մոլդովայի դեմ` 3256 գործ:

    Ավելին...

  • «Մեր փորձը բավականին հարուստ է եւ ուսանելի անդամ մյուս երկրների համար՝ դա էլեկտրոնային կառավարումն է: Մենք իրոք հպարտանալու տեղ ունենք եւ այս առումով բավականին առաջ ենք գնացել անդամ բոլոր երկրներից տարբեր ծրագրերու,՝ դա լինի էլեկտրոնային ռեգիստրը թե այլ»,- «Առավոտ»-ի հաղորդմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

    Ավելին...

  • Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ նիստը, որը ղեկավարում էր ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

    Ավելին...

  • Համաներման համար բացառություն են կազմում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, սեռական բնույթի եւ թմրամիջոցների վերաբերյալ հանցագործությունները: Նիկոլայ Առուստամյանն ասաց, որ մոտ 500-600 հոգի պետք է ազատվի պատժից, 900-1000 հոգու պատժի չափը կկրճատվի:

    Ավելին...

  • Քրեադատավարական նոր օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և ԱԺ օրակարգում է: Ինչպես ամեն նոր բան, այս նախագիծը նույնպես բուռն քննարկումների պատճառ է դարձել: Հիմնական արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների կողմից է, ովքեր իրենց մտահոգություններն են հայտնում նոր նախագծի, փոփոխված դրույթների վերաբերյալ: Հենց այդ մտահոգությունների մասին զրուցեցինք նախագծի վրա աշխատած, արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի հետ:

    Ավելին...

  • Նախարարի խոսքով` ակադեմիան կիրականցնի վերջիններիս գործառույթները և կպատրաստի դատախազների ու դատավորների թեկնածուներ: Ակադեմիան կբացվի Երևանի Փիրումյանների փողոցում:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն