Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը. Արփինե Հովհաննիսյան

27/09/2016

Ասօր Արփինե Հովհաննիսյանը նախագահի հրամանագրով վերանշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնում: Նշանակման պահին նախարարը գտնվում էր Ազգային Ժողովում և հարց էր զեկուցում: ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց նախարարին վերանշանակման կապակցությամբ:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ հենց ինքը վերանշանակվեց Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նշանակող սուբյեկտը ինքը չէ, չի կարող ասել, թե ինչու վերանշանակվեց: Արդարադատության նախարարության իր տեսլականի մասին, ասաց, որ դա ներառված կլինի կառավարության ծրագրում: Իսկ թե ինչ նոր առաջադրանքներ է ստացել, դա էլ, նախարարի խոսքով, ներառված կլինի կառավարության ծրագրում:

Նախարարը ոչինչ չներկայացրեց, հորդորելով բոլորին սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը: Հարցին, թե ինչպես է պատրաստվում փոխել դատական համակարգի արատավորությունը, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ արդարադատության նախարարը դատական համակարգում դատավորների նկատմամբ ներգործության լծակներ չունի բացի կարգապահական վարույթներ սահմանելուց:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.yerkir.am/news/view/113933.html