Դեպի վեր

Հստակեցվել են Գլխավոր դատախազի տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը

30/03/2017

Մրցութային ընթացակարգով կնշանակվեն գլխավոր դատախազի տեղակալները՝ որակավորման հանձնաժողովի կեսից ավելի ձայները ստանալու դեպքում: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին մարտի 30-ին Կառավարության նիստին նշել է ՀՀ արդարադատٳթյան նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ հիﬓական փոփոխությունները վերաբերում են նոր Սահմանադրությամբ պայմանավորված իրողություններին և կարգավորուﬓերին: «Քանի որ նոր Սահմանադրությամբ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման հարցը չի կարգավորվում, ապա այս օրենքը անդրադարձել է այդ հարցին, և նախատեսել Գլխավոր դատախազի տեղակալներին մրցութային ընթացակարգով նշանակելٳ կարգավորում՝ որակավորման հանձնաժողովի կեսից ավելի ձայները ստանալու դեպքում», - ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/884753/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն