Դեպի վեր

Սուրեն Քրմոյանը կոչ է անում չստվերել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը

12/04/2017

 2017 թվականի մարտի 29-ին Iravaban.net լրատվական կայքում հրապարակվել էր «Ինչո՞ւ է հարկատուների հաշվին միլիոններ ծախսվում անարդյունավետ աշխատող մարմնի վրա» վերտառությամբ հոդված, որով հեղինակը քննադատում էր ՀՀ Նախագահի կողմից՝ 2016 թվականի  դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմը, ներկայացված նախագծում հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը, խմբի գործունեությունը գնահատել էր  ոչ թափանցիկ և այլն: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, որքանո՞վ է հոդվածում առկա քննադատությունը մոտ իրականությանը, արդյո՞ք խումբն այս ամիսների ընթացքում աշխատել է գաղտնի և ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային խմբում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակաոռուպցիոն կոալիցիայի ներգրավված չլինելը:-Նախ նշեմ, որ այդ հրապարակմամբ փորձ է արվում ստվերել ՀՀ Նախագահի  կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Հոդվածի հեղինակի կարծիքով, խմբի կազմում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի  ներգրավվածությունը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի «բացառումը» դրա գործունեության լեգիտիմությունը և թափանցիկությունը կանխորոշող հիմնարար պայման է: 

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/886545/suren-qrmoyany-koch-e-anum-chstverel-korupciayi-dem-payqari.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն